տուն Լուրեր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով...

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով (տեսանյութ)

121
0

 

Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Այս պահին Araratnews.am-ի լրագրողը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև և տեղեկացնում է, որ այնտեղ են հավաքվել Շանթ Հարությունյանի կողմնակիցները և պատրաստվում են դատական նիստին զուգահեռ բողոքի ակցիա անցկացնել: Մեր լրագրողը նաև տեղեկացնում է, որ դատարանի շենքի մոտ կան մեծ թվով ոստիկաններ: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: