տուն Լուրեր Շանթ Հարությունյանը պահանջում է տեսակցություն հարազատների հետ

Շանթ Հարությունյանը պահանջում է տեսակցություն հարազատների հետ

272
0

arm138364959991

Շանթ Հարությունյանն այսօր դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնինˋիր հարազատների հետ տեսակցություններ եւ հեռախոսազանգեր ունենալու համար: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Շանթ Հարությունյանն այժմ գտնվում է Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանը նրան երեկ է այցելել:

«Ինքը բողոքում է, որ բացվի իր հարազատների, մերձավորների հետ տեսակցելու արգելանքը:Ինքը դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին եւ նշել, որ դա դիտարկվում է որպես իր նկատմամբ հոգեբանական ճնշում, իրեն կոտրելու միջոց, որովհետեւ 42 օր է տեղեկություն չունի իր հարազատներից»,-ասաց Պետրոսյանը:

Իսկ դատաբժշկական փարձաքննության եզրակացությունն, առաջիկա օրերին, պետք է ուղարկվի վարույթ իրականացնող մարմին:

«Դրանից հետո մենք կծանոթանանք: Քննիչները պարտավոր են տասն օրվա ընթացքում ծանոթացնել մեզ, որից հետո կորոշենք ինչ քայլի ենք դիմելու»,-հավելեց Պետրոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here