տուն Լուրեր Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ չունի. ակցիա ԱԱԾ-ի մոտ` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ չունի. ակցիա ԱԱԾ-ի մոտ` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

207
0

Այս պահին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ և պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին: Նրանք նշում են որ Շանթ Հարությունյանը պարզապես իր արդար պահանջների համար է կալանավորված և նա չունի հոգեկան խնդիրներ: Այսօր քաղաքացիները տեղեկացել են, որ Շանթին տեղափոխելու են հոգեբուժարան այն դեպքում, երբ նա չունի հոգեկան խնդիրներ:

Այնտեղ է նաև Շանթ Հարությունյանի որդին 14-ամյա Շահեն Հարությունյանը, ով նշել է, որ ուրբաթ օրն իր մայրիկի հետ նամակ է ուղղել քննիչին, որպեսզի տեսակցի հորը` Շանթ Հարությունյանին և տեղեկանա, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

Շահեն Հարությունյանը ևս փաստում է, որ իր հայրը հոգեկան խնդիրներ չունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here