Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող` «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն առավոտյան սնունդ է ընդունել, այսինքն` դադարեցրել է հացադրուլը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` հավելելով, որ նա առայժմ կմնա հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 24-ին` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը: Իսկ երեկ նրան տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց»ՔԿՀ` ընդհանուր բուժզննության ենթարկելու:
Մանրամասները` yerkir.am — ում: