Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Միքայել Մինասյան եռյակին հարող շրջանակները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել իշխանության հասցեին՝ դրանով ցանկանալով կոծկել իրենց իշխանության օրոք կատարված ոճրագործությունները:
Օգտվելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից` ժողովրդից մերժված քաղաքական գործիչները ամեն կերպ փորձում են շրջել հեղափոխության ընթացքը:
Հանրության առաջ էժանագին դիվիդենտներ հավաքելու համար հիմա էլ իշխանությանը մեղադրում են կորոնավիրուսից մահացածների համար այն դեպքում, երբ համաշխարհային բժշկությունն է անգամ անզոր օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսի դեմն առնելու, երբ գերհզոր երկրներում էլ դեռ շարունակվում են գրանցվել հազարավոր մահեր: Էլ չենք խոսում մեր բժիշկների անձնուրաց աշխատանքի մասին, որ օր ու գիշեր պայքարում են յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին իշխանության տարիներին մարդկանց կյանքից զրկել են միտումնավոր՝ իրենց նեղ անձնական, մաֆիոզ քաղաքական շահերը վեր դասելով մեր երկրի շահից:
Վերը նշված եռյակի եւ նրանց շրջանակի հիշողությունը «թարմացնելու» համար Araratnews.am-ն ի մի է բերել Քոչարյան-Սարգսյան զույգի տարիներին կատարված սպանությունները:
Մանրամասները` տեսանյութում: