Երգչուհի Շակիրան «Սուպերգավաթ»-ի ժամանակ Ջենիֆեր Լոպեսի հետ համատեղ ելույթից հետո հայտնվել է համացանցային «մեմերում»: Ելույթի ընթացքում հայտնի երգչուհին թեքվել է տեսախցիկի կողմը, որը նրան ամբողջական պլանով նկարել է, և արագորեն շարժել լեզուն: Այս տեսանյութն իսկույն տարածվել է համացանցում:
Համացանցային օգտատերերը Շակիրայի հայտնի ելույթից հետո սոցիալական հարթակներում բազմաթիվ «մեմեր» են տարածել:
Երգչուհու ժեստի մասին հրապարակումները նվիրված են ամենօրյա իրավիճակների հետ համեմատություններին. «Ի՞նչ է տեսնում իմ շունը, երբ ես փորձում եմ խաղալ նրա հետ», «Երբ ես վառեցի լեզուս տաք շոկոլադով», «Երբ ընտանիքի անդամների հետ վիճաբանության ընթացքում վերջացան փաստարկները», «Ահա այսպիսի տեսք ունի իմ աղջիկը, երբ նա չի ցանկանում լսել վեճի ընթացքում բերած իմ փաստարկները», «Երբ ձեր բաժակից վերցնում եք վերջին սառցե խորանարդը», «Երբ սալսան շատ կծու է» և այլն:
I give you the first meme of #SuperBowl courtesy of #Shakira on #SeductiveSunday
— Omar M. Khateeb (@OmarMKhateeb) February 3, 2020
pic.twitter.com/cLYWi7Tkpf
I didn’t know #Shakira was a club member ? pic.twitter.com/eNeFhZN7vr
— Katia ? (@KatiaG_00) February 3, 2020