Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է թիմում տրանսֆերների վրա ծախսած գումարների մասին:
Լուչեսկուն հայտարարել է. «Մի մտածեք, որ ես սովոր եմ մեծ բյուջեով աշխատել: «Շախտյորի» բյուջեն լավ արդյունքի հետևանքով է ավելացել»: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Նա հայտնել է նաև, որ նախկինում իրենք տրանսֆերի համար երկու-երեք անգամ շատ էին վճարում այն պատճառով, որ այլ ակումբները գիտեին, թե «Շախտյորը» ֆինանսական մեծ հնարավորություններ ունի:
«Սակայն պետք է ասեմ, որ ես 200 միլիոնով խաղացող գնեցի և վաճառեցի 300 միլիոնով: Այնպես որ, ես շահողի դերում եմ,- ասել է մարզիչը և հավելել,- անցած տարի մենք 102 միլիոն եվրո արժողությամբ խաղացողներ վաճառեցինք, բայց ծախսեցինք միայն 5 միլիոն»։