Անթալիայում ընթացող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում 2-րդ տուրից հետո տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն այժմ 3 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ Առաջատարները երեքն են՝ Գերմանիան, Ադրբեջանը, Ուկրաինան, որոնք ունեն 4-ական միավոր։
Այսօր մեր մրցակիցը կլինի Միացյալ Նահանգների հավաքականը, որի շախմատիստները երեկ անսպասելի` 3։1 հաշվով առավելության են հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։
Մյուս զույգերում կխաղան․
Թուրքիա — Եգիպտոս
Նիդերլանդներ — Գերմանիա
Ուկրաինա — Ադրբեջան
Ռուսաստան — Չինաստան։