տուն Քաղաքական Հայաստան Շաբաթվա ստերը. հուլիսի 13-19

Շաբաթվա ստերը. հուլիսի 13-19

492
0

Անցնող շաբաթ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր, իսկ թշնամին շարունակաբար սադրում էր`ստանալով արժանի հակահարված։ Անգամ այդ պարագայում որոշ լրատվամիջոցներ շարունակում էին սուտ տեղեկություններ  տարածել:

Araratnews.am լրատվականը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել «Շաբաթվա ստերը» նախագիծը, որպեսզի օգնենք հանրությանը ստանալ ճիշտ տեղեկատվություն:

Եվ այսպես, անցնող շաբաթվա ստերի շարքում առանձնացրել ենք լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական կողմը խոցել է հայկական կարևոր ռազմավարական օբյեկտ: Անդրադարձել ենք նաև սահմանի լարվածության ֆոնին որոշ անհատների ստահոդ տեղեկություններին, թե իբր Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որպեսզի որդու զորացրվելուց հետո պատերազմ սկսվի, կամ հայկական բանակի փամփուշտները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով: Մամուլում տարածված ստերից էր նաև 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը: Եվ վերջապես անդրադարձել ենք այն պնդումներն, թե իբր դիվանագիտական կորպուսում գործող իշխանությունը պարտվել է, որ իբր իշխանության կողմից միլիոնավոր դոլարներով ձեռք բերված զենքն ընդամենը մետաղի ջարդոն է, որ իբր այս իշխանությունը եկել է, որպեսզի հողեր հանձնի:

#սուտ

Երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր, լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե իբր հակառակորդը ռազմավարական նշանակության օբյեկտ է խոցել:

#Ճիշտ

Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, գրել էր.

«Հակառակորդի հակագրոհի արդյունքում հա՞ դուք նորմալ եք՞ Ռազմավարական օբյեկտ է խոցվել հա՞ և դուք ուզում եք ասել որ ՀՀ-ին եք ծառայում՞ Այդպես լավ չի X Y ով կոորդինատները տվեք Զաքիրը հստակ տեղն իմանա։ Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ»։

#սուտ

Տավուշի սահմաններում լարվածությանը զուգընթաց, որոշ անհատներ ստահոդ տեղեկությունների տարափ էին սկսել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որպեսզի որդու զորացրվելուց հետո պատերազմ սկսվի, կամ հայկական բանակի փամփուշտները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

#Ճիշտ

Հուլիսի 15-ին Ազգային ժողովի դահլիճում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, շեղվելով օրակարգից, խոսեց վերը թվարկված տեղեկություններից: Պատգամավորը մասնավորապես ասաց, որ սա ոչ թե ընդդիմախոսություն, ընդդիմադիր կեցվածք, այլ դիվերսիա, պարտիզանական պայքար է պետության դեմ:

«Սա ուղղված է պետության, ազգային անվտանգության ուժերը ջլատելուն: Եվ ոչ վաղ անցյալում որակում ունեին այսպիսի մարդիկ`պրովոկատր էին, և այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում, որովհետև դա անում էին ստիպված` պաշտպանելու համար երկիրը և ժողովրդին»,- նշել էր պատգամավորը:

#սուտ

Արդբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը Հայաստանի և հայկական զինված ուժերի մասին։ Այս անգամ կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։

#Ճիշտ

Այս ստահոդ տեղեկատվությանն անդրադարձել է անձամբ Նարեկը: «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհը» այս անգամ դարձել է հենց ինքը։

#սուտ

Անցնող շաբաթվա ընթացքում հնչած և ավանդական դարձած ստերից էին նաև այն պնդումները, թե իբր դիվանագիտական կորպուսում գործող իշխանությունը պարտվել է, որ իբր իշխանության կողմից միլիոնավոր դոլարներով ձեռք բերված զենքն ընդամենը մետաղի ջարդոն է, որ իբր այս իշխանությունը եկել է, որպեսզի հողեր հանձնի:

#Ճիշտ

Հնչած տեղեկություններին անդրադարձել է Աժ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Դիվանագիտական կորպուսում գործող իշխանության անընդհատ, թվացյալ պարտության հետ կապված՝ պատգամավորն ասաց, որ եթե դիվանագիտական կորպուսում իրենք կրեին պարտություն, ապա հակառակորդի արտաքին գերատեսչության ղեկավարը հրաժարական չէր ներկայացնի, իսկ նրանց նախագահը այդ մասին հրապարակավ չէր հայտարարի:

Պատգամավորը հերքեց նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հնչեցրած այն սուտ մեղադրանքները, թե իբր գործող իշխանությունը մետաղի ջարդոն` «ՕՍԱ-ԱԿԱ» տեսակի զենք գնելու համար բազմամիլիոնանոց ծախսեր է արել: Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ Մինասյանի որակմամբ մետաղի ջարդոնը բազմամիլիոնանոց, գերթանկարժեք զինատեսակի վախճան դրաձավ:

Գևորգ Պապոյանը անդրադարձավ նաև արդեն երկու տարի հնչող այն տեղեկություններին, թե գործող իշխանությունը եկել է, որպեսզի հողեր հանձնի: «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունները ակնհայտ են դարձնում տեղեկության ստահոդ լինելը»,- նշեց նա՝ նկատի ուենալով հայկական ԶՈՒ կողմից հակառակորդին հետ շպրտելը, նոր դիրքեր գրավելն ու ԱԹՍ-ների խոցումը:

Անկախ իրավիճակից, Araratnews.am-ը կշարունակի հետևողականորեն ամեն շաբաթ իր ընթերցողներին ներկայացնել  հնչած ստերը, ինչպես նաև հակափաստարկներով ապացուցել և տարանջատել ճիշտը կեղծիքից:

Հայկ Մագոյան