Լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով:
Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց անձամբ Նվեր Մնացականյանը:
Լրագրողը հայտնեց, որ տանն է ինքնամեկուսացել:
Մեր հարցին, թե ինչպես է իրեն զգում, և արդյոք բժիշկների միջամտության կարիք կա, Նվեր Մնացականյանն ասաց, որ ինքը հեռախոսով խորհրդակցում է բժիշկների հետ:
«Երեկոյան ժամերին ջերմություն եմ ունենում, թույլ եմ զգում: Թեստավորվել եմ հունիսի 17-ին»,- ասաց Մնացականյանը:
Հետաքրքրվեցինք, թե տնեցիները նո՞ւյնպես վարակվել են կորոնավիրուսով, թե ոչ:
Նվեր Մնացականյանը հայտնեց, որ կինը նույնպես վարակվել է:
Հայկ Մագոյան