տուն Հասարակություն Առողջապահություն Նվերներ՝ բուժում ստացող երեխաներին (լուսանկարներ)

Նվերներ՝ բուժում ստացող երեխաներին (լուսանկարներ)

248
0

Ամանորին մեր երեխաները գեղեցիկ ու նորաոճ հագուստի տեսքով շատ նվերներ էին ստացել Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի գործընկեր Family Rescue Fund հիմնադրամի կողմից:
Քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկի` Սուրբ Հարության տոնի առթիվ մեր սիրելի ընկերները կրկին բազմաթիվ նվերներ էին պատրաստել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում տվյալ պահին բուժում ստացող երեխաների համար։ 
Անչափ շնորհակալ ենք Family Rescue Fund-ին և անձամբ տիկին Նազին՝ երեխաների ցանկություններն իրագործելու ու նրանց մեծ ուրախություն ու շատ երջանիկ պահեր պարգևելու համար: