տուն Տնտեսական Նվազագույն աշխատավարձը չհարկելու նախագիծը կմտնի ԱԺ քառօրյա

Նվազագույն աշխատավարձը չհարկելու նախագիծը կմտնի ԱԺ քառօրյա

160
0

ԱԺ2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվն այսօր դրական եզրակացություն տվեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, որով նախատեսվում է եկամտային հարկով չհարկել նվազագույն աշխատավարձը, իսկ նվազագույնից բարձր աշխատավարձը հարկել՝  նվազագույնի չափով նվազեցնելուց հետո: Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռից հետո այս հարցը պետք է դիտարկել կենսաթոշակային փոփոխությունների համատեքստում: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ շեշտեց այս հարցը ընդհանրապես աշխատավարձերի քաղաքականության և ստվերային տնտեսության կրճատման հետ կապելու անհրաժեշտությունը: Բագրատյանի խոսքով՝ Արևելյան եվրոպայի շատ երկրներ լուրջ խնդրի հետ են բախվել՝ նվազագույն աշխատավարձի չափով հարկվող աշխատավարձերը նվազեցնելու պատճառով:

Նախագիծը ընդհանուր կոնտեքստում դիտարկելու մտքին էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս նշեց, որ ժամանակին՝ մինչև եկամտային հարկը մտցնելը, եկամտահարկը հաշվարկելիս աշխատավարձի գումարը նվազեցվում էր նվազագույն աշխատավարձի չափով: Ամեն դեպքում, նախագծը միաձայն դրական եզրակացություն ստացավ՝ ԱԺ քառօրյայում մանրամասն քննարկվելու ակնկալիքով: