Հռոմի կենտրոնում Ծննդյան տոների կապակցությամբ տեղադրվել է ԼԳԲՏ լուսավորություն։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Դա մասնավորապես արվել է Կորսո փողոցում, որը համարվում է Եվրոպայում շոփինգի համար ամենակարևոր փողոցներից մեկը։ Այսպիսի լուսավորություն տեղադրելու որոշումը կայացրել է Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոն։ Նրա խոսքերով՝ այս լուսավորությունը խորհրդանշում է «սերը, հանդուրժողականությունն ու միասնությունը»։