Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է.
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են:
Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է: ???? Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ եւ ժամանակատար գործընթաց, ինչով եւ պայմանավորված էր շահագործման ձգձգումը:⏳
Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը:
Այս ընթացքում մանրամասն քննարկվել եւ հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը:
‼️Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով: