տուն Հասարակություն Իրավական Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել

Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել

960
0

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ` ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Գևորգ Ազիզյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

Սասուն Աբաղյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ։

Հիշեցնենք՝  հունիսի սկզբին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ամսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։