Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր ընդունեց ավագանու անդամ Գայանե Մելքոմյանի առաջարկը: Ըստ որի՝ Երևանում կառուցապատողը այսուհետեւ պարտավորված կլինի շինարարական հրապարակին հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ ստեղծել, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն: