տուն Հասարակություն Առողջապահություն Նոր մանրամասներ խոշոր ավտովթարից (տեսանյութ և լուսանկարներ)

Նոր մանրամասներ խոշոր ավտովթարից (տեսանյութ և լուսանկարներ)

603
0

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը,  Skoda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։

Ըստ աղբյուրի` «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սևակ — Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes և Škoda մանկնիշի ավտոմեքենաները։  Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Մանրամասն` տեսանյութում