Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:
Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքին հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանին: Ըստ հոդվածագրի՝ սա նշանակում է, որ կարելի է բացառել սպանության վարկածը, ենթադրաբար Կուտոյանը կոնյակի շիշը դատարկելուց հետո սեփական զենքով ինքնասպանություն է գործել:
Ըստ «Հրապարակի» տեղեկությունների` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ, ըստ հայտարարագրի, Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել, և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում։
Մենք արդեն գրել ենք, որ Կուտոյանի դին հայտնաբերվել է բերանի շրջանում հրազենային վնասվածքով։