ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, թե Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել Գագիկ Ս.-ի (ծնված 1953թ.) դին: