Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Սիրուշոյի երևանյան առաջին մենահամերգը: Համերգն անակնկալներով լի էր, նախ՝ սիրո խոստավանություն բեմից.
«Համերգի ամենահուզիչ պահերից: Օրեր առաջ նամակ էի ստացել երկրպագուից, ում մեծ ցանկությունն էր համերգի ժամամակ ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։ Մինչև վերջին վայրկյանը մենք էլ չգիտեինք ինչ ակնկալել: Մաղթում եմ անսահման սեր»,- գրել էր երգչուհին:
Այնուհետև, նրա երկրպագուների համար ամենագեղեցիկ պահերից մեկն էր, երբ երգչուհին «Հավատում եմ» երգը կատարելու ժամանակ բեմ հրավիրեց ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին, և միասին տանգո պարեցին: Սիրուշոն նոր կադրեր է հրապարկել հիշարժան այդ օրից: