տուն Տնտեսական Նոր ինդեքս, որով Հայաստանն առաջ է իր հարևաններից ու Ռուսաստանից

Նոր ինդեքս, որով Հայաստանն առաջ է իր հարևաններից ու Ռուսաստանից

202
0

Social-Progress-Index-2014

Հարվարդի բիզնես դպրոցի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի և մի շարք այլ առաջատար համալսարանների տնտեսագետներ ձևավերել էն աշխատանքային խումբ և հաշվել «Սոցիալական առաջադիմության ինդեքսը» (Social progress index) աշխարհի 132 երկրների համար:

Առաջին անգամ այս ինդեքսը հրապարակվել է 2013-ին և ընդգրկել միայն 50 պետություն, որտեղ Հայաստանը չկար: Այս տարվա՝ 2014-ի հրապարակման մեջ կա նաև Հայաստանը և զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ուկրաինայից (62-րդ հորիզոնական), Թուրքիայից (64-րդ), Վրաստանից (66-րդ), Ադրբեջանից (73-րդ), Ռուսաստանից (80-րդ), Մոլդովայից (81-րդ), Ղազախստանից (86-րդ), ինչպես նաև Ուզբեկստանից, Ղրղզստանից, Իրանից ու Տաջիկստանից:

Սոցիալական առաջադիմության ինդեքսը ներառում է ցուցանիշների 3 համախումբ՝ հիմնական պահանջմունքներ (Basic human needs), բարօրության հիմքերը (Foundations of Wellbeing) և հնարավորություններ (Opportunity): Սրանցից յուրաքանչյուրը ներառում են 4 ցուցանիշներ, ինչպես, օրինակ, սննդամթերքն ու բժշկական ծառայությունները, անձնական անվտանգությունը, գիտելիքների նկատմամբ հասանելիությունը, էկոհամակարգի կայունությունը, անձնական իրավունքները, ազատությունները, ընտրության հնարավորությունը, հանդուրժողականնություն ու բարձրագույն կրթության հասանելիությունը: Սրանցից յուրաքանչյուն իր հերթին ներառում է այլ (ավելի կոնկրետ) ցուցանիշներ: