տուն Քաղաքական Միջազգային Նոր բացահայտում․ Մալայզիական ինքնաթիռն անհետանալուց հետո կարող էր օդում գտնվել ևս չորս...

Նոր բացահայտում․ Մալայզիական ինքնաթիռն անհետանալուց հետո կարող էր օդում գտնվել ևս չորս ժամ

92
0

malaysian-airlines-crash-search-01_77561_600x450

Մալայզիական Boeing 777-200 ինքնաթիռը, որն արդեն 6-րդ օրն է, ինչ անհետացել է, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է, կարող էր անհետանալուց հետո ևս 4 ժամ գտնվել օդում։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հետազոտելով անհետացման հանգամանքները՝ աղբյուրները հաշվարկել են, որ ինքնաթիռն առնվազն 4 ժամ մնացել է օդում՝ ռադարներից անհետանալուց հետո։ ԱՄՆ մասնագետները կարծում են, որ օդաչուն կամ մեկ այլ մարդ կարող էին անջատել ռադարներին ազդանշան ուղարկող սարքը և փոխել ուղղությունը։

Հիշեցնենք, որ 239 մարդ տեղափոխող Malaysian Airlines ավիաընկերության օդանավն անհետացել է շաբաթ օրը։ Լայնածավալ փրկարարական-որոնողական միջոցառումնեը չեն տվել ոչ մի օգուտ։