տուն Լուրեր Նորվեգիան կոչ է արել զույգերին հանդիպել գիշերը՝ ամուսնալուծությունից խուսափելու համար

Նորվեգիան կոչ է արել զույգերին հանդիպել գիշերը՝ ամուսնալուծությունից խուսափելու համար

232
0

man+smelling+womanՆորվեգիայի կառավարությունը մտահոգվելով երկրում առկա ամուսնալուծությունների 40%-անոց ցուցանիշով, կոչ է արել զույգերին ժամադրության գնալ գիշերը, ինչը, ըստ իշխանությունների կօգնի կրճատել բաժանվող ամուսինների թիվը։

Ինչպես նշում է The Telegraph-ը, իշխանությունները կոչ են արել ամուսնացած զույգերին,որ երեկոյան և գիշերն ավելի շատ ժամանակ անցկացնեն միասին, որպեսզի նրանց հարաբերությունները բարելավվեն։

Մասնավորապես՝ երեխաների, հավասարության ու սոցիալական ինտեգրման հարցերով նախարար Սոլվեյգ Հորնը, ով ևս ամուսնալուծված է, նշել է, որ «գիշերային ժամադրությունները նոր կիրք կհաղորդեն ամուսինների հարաբերություններին՝ նրանց տալով «սիրեկանի» հետ հանդիպելու զգացողություն»։

«Յուրաքանչյուր զույգ պետք է երեկոյան հետաքրքիր արկած ունենա։ Դա կարող է լինել այց կինոթատրոն, ռոմանտիկ զբոսանք կամ մեկ այլ բան։ Սակայն նախընտրելի է, որ ամուսինները լինեն միայնակ՝ առանց երեխաների»,-ասել է նախարարը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here