Երեկ Նորվեգիայում դանակով զինված մի տղամարդ փորձել է ավտոբուս առևանգել։ Դահուկորդների ամենասիրված վայրերից՝ Վալդերսից դեպի մայրաքաղաք ուղևորվող ավտոբուսի վրա հարձակում է գործել Հարավային Սուդանի 31-ամյա բնակիչը։ Նրա հարձակման հետևանքով զոհվել է Նորվեգիայի երկու քաղաքացի՝ 19-ամյա աղջիկ և մեքենայի վարորդը, ինչպես նաև Շվեդիայի մեկ քաղաքացի։
Associated Press գործակալության տեղեկություններով, հարձակվողը ձերբակալությունից հետո բազմաթիվ կտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։