տուն Աշխարհ Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինում են

Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինում են

303
0

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և թագուհի Սոնիան, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված, հայտնվել են կարանտինում: Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Թագավորը կառավարության նիստն անցկացրել է տեսակապի միջոցով:

Նորվեգիայի կառավարության մի քանի նախարարներ նույնպես գտնվում են կարանտինում, այդ թվում՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիքսեն Սերեյդեն։

Նշենք, որ Նորվեգիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 620 դեպք՝ մահվան մեկ ելքով: