Նորվեգացի երկրպագուն խաղադրույք էր կատարել, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն այս առաջնությունում կկծի իր մրցակցին։ Հայտնի է, որ Ուրուգվայի հավաքականի հաղթանակով ավարտված իտալացիների հետ խաղում Սուարեսը կծել է մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը։
Սա նշանակում է, որ 175 գործակցով խաղադրույքի դիմաց նորվեգացին կստանա 5600 նորվեգական կրոն կամ 916 դոլար։
Հիշեցնենք, որ նախկինում էլ Սուարեսը զերծ չի մնացել նման միջադեպերից։ Անգլիայի առաջնությունում իր արարքի համար նա որակազրկվել էր 10 խաղով։