Նորվեգական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ երկրի քաղաքացին անսպասելի հարստացել է` ժամանակին գնելով վիրտուալ «Բիթքոյն» անունը կրող վիրտուալ արտարժույթ ձեռք բերելու շնորհիվ: Այս մասին գրում է BBC-ն:
Բիթքոյնը վիրտուալ վճարման միջոց է: 2009 թվականին նա գնել էր 24 դոլարին համարժեք բիթքոյն և մոռացել դրա մասին: Ապրիլ ամսին նա թերթում կարդացել է բիթքոյնների կուրսի զգալի աճի մասին: Իր հաշիվը ստուգելուց հետո նա պարզել է, որ ունի 850 հազար դոլարին համարժեք բիթքոյն:
Այդ գումարով նա բնակարան է գնել Օսլոյում, որը համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը: