Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» բուռն արձագանքներ ստացավ: Թեմայի շուրջ VNews.am-ը զրուցել է Իտալիայում բնակվող ռուս բլոգեր Ալեքսեյ Լոգինովի հետ:
«Նորամուտը շատ տպավորիչ էր»:
«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով»,-խաղից հետո ասաց իտալացի մեկնաբաններից մեկը: Ու ընդհանրապես, պատմական արդարություն կա նրա մեջ, որ Ա սերիայի առաջին հայ ֆուտբոլիստը խաղում է հենց «Ռոմայում», քանի որ կար նաև Յուրի Ջորկաեֆը, ով հայկական արմատներ ուներ ու իր ամենալավ խաղերը անցկացնում էր հենց «ջալոռոսիների» դեմ:
Այսօրվա «Ռոման» շատ հարմար թիմ է նրա նման խաղացողի համար: Պաշտպանությունում խնդիրներ ունեն: Հարձակվելու ու խփելու են շատ և բազմազան: Նրանց մոտ 4-2-3-1 սխեման է, նա էլ կլինի երեք տրեկվարտիստաներից մեկը, ավելի հաճախ՝ երևի ձախ: Խաղերի 90%-ը Ֆոնսեկան անցկացնում է այդ սխեմայով, այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ է:
Իտալական մամուլը առայժմ լավ է ընդունել նրան, հակառակի համար հիմքեր էլ առայժմ չկան. նրա մոտ ամեն ինչ կարգին է ռեժիմի հարցում: Նախորդ տարի Պաստորեն հենց այդ հարցում սայթաքեց: Նման պարագայում մամուլը ուղղակի կուտի նրան:
Մի քանի տարի առաջ Մխիթարյանի տեղափոխությունը մեծ իրադարձություն կլիներ Ա սերիայում, բայց հիմա, Կրիշտիանու Ռոնալդուի գալուց հետո մարդկանց այլևս դժվար է զարմացնել: Ֆուտբոլիստը 30 տարեկան է, բոլորը հասկանում են, որ նա նոր Տոտի չի դառնալու: Բայց նաև հասկանում են, որ նա կարող է օգնել երիտասարդ թիմին՝ պայքարելու Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Հիմա դժվար օրեր են ակումբի համար, անցումային շրջան, նրա փորձը պետք կգա:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում