տուն Հասարակություն Մշակույթ Նորահայտ հուշարձանները կընդգրկվեն պետական ցուցակում. նոր նախագիծ

Նորահայտ հուշարձանները կընդգրկվեն պետական ցուցակում. նոր նախագիծ

307
0

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող օրենքի այլ նախագծեր

Նախագծի հեղինակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, որն առաջարկում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:

Նախագծում օգտագործվում է նոր հասկացություն՝ նորահայտ հուշարձան, որը որպես նորահայտ օբյեկտ պետք է ընդգրկվի պետական ցուցակում: 

Նորահայտ հուշարձանը սահմանվում է նոր հայտնաբերված և արժևորված պատմական, հնագիտական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտ, որը հուշարձանի կարգավիճակ ստանալու համար արժանացել է փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: