տուն Քաղաքական Միջազգային Նորածին արքայազն Ջորջը ժամանել է Նոր Զելանդիա (ֆոտոշարք)

Նորածին արքայազն Ջորջը ժամանել է Նոր Զելանդիա (ֆոտոշարք)

97
0

article-2598337-1CE40DC700000578-890_470x681

Այսօր արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը, պաշտոնական այցով մեկնել են Նոր Զելանդիա և Ավստրալիա։ Նրանց շրջագայությունը կտևի երեք շաբաթ։ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այստեղ են ժամանել 11 հոգու ուղեկցությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նրանց հետ է նաև նորածին արքայազն Ջորջը՝ սա նրա առաջին այցն է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։ Այստեղ արքայական ընտանիքը կհանդիպի աբորիգենների հետ, կայցելի ռեգբիի մրցումներ, կլինի երիտասարդ ընտանիքների աջակցման կենտրոնում։ Սակայն այս ուղևորության սկիզբը մի փոքր սկանդալային է ստացվել, քանի որ Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի թվիթերյան էջում հայտնվել է արքայական ընտանիքի ամբողջ շրջագայության ծրագիրը, ինչն, ըստ հատուկ ծառայությունների աշխատակիցների, լուրջ սպառնալիք է արքայական ընտանիքի անվտանգությանը։