«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը կատալոնական ակումբի վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ակումբը պատրաստվում է անուններ տալ հանրահայտ «Նոու Կամպ» մարզադաշտի բոլոր ելքերին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
«Մեր վետերանների հետ կապված նախագծերից մեկն այն է, որ մարզադաշտի բոլոր ելքերն անվանենք «Բարսայի» նախկին ֆուտբոլիստների անուններով: Անունները մենք կընտրենք՝ համաձայն ակումբում անցկացված խաղերի քանակի»,- ասել է Ռոսելը:
Տեղեկացնենք նաև, որ «Նոու Կամպ» մարզադաշտն ունի 520 ելք: