տուն Քաղաքական Միջազգային Նոյեմբերին Էրդողանը կայցելի Մոսկվա

Նոյեմբերին Էրդողանը կայցելի Մոսկվա

165
0

url

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշնան վերջում կհյուրընկալի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մենշովը:

«2012 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ տեղի է ունեցել Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որը նախագահել են ՌԴ նախագահը և Թուրքիայի հանրապետության վարչապետը: Այժմ մենք պատրաստվում են այդ խորհրդի չորրորդ նիստին, որն, ըստ սահմանված հերթականության, կանցկացվի Մոսկվայում աշնան վերջում», — ասել է Մենշովը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Նրա խոսքերով` խորհրդի աշխատանքների շրջանակներում գործում է երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ ռազմավարական ծրագրավորման համատեղ խումբ, որը քննարկում է միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերը: Փոխարտգործնախարարը կարևորել է Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումը, որի արժեքը կկազմի մոտ 20 մլրդ դոլար, ինչպե նաև «Հարավային հոսք» գազմուղի կառուցման շարունակությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here