Նոբելյան 27 մրցանակակիրներ, ովքեր աչքի են ընկել գիտության և արվեստի ոլորտներում, նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով չեղյալ հայտարարել «հոմոֆոբ ռեպրեսիվ օրենսդրությունը»։ Այս մասին գրում է The Independent-ը։
Նոբելյան մրցանակակիրները, որոնց թվում են գրող Ջոն Քութզեեն, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, գենետիկայի մասնագետ Փոլ Ներսը, դեմ են արտահայտվել Ռուսաստանում ընդունված այն օրենքին, որով հետապնդվում են նույնասեռականները, ինչը հանգեցրել է բռնությունների աճի և նույնիսկ նույնասեռականների շրջանում ինքնասպանությունների։
Ըստ նամակի հեղինակներ Կրոտոյի և դերասան Յեն ՄքՔելենի՝ այս նամակը միտված է ցույց տալու համերաշխությունը քաղաքական, արվեստի եւ այլ բնագավառների բոլոր այն գործիչների հետ, ովքեր դեմ են արտահայտվում Ռուսաստանում ԼԳԲՏ խմբի դեմ կիրառվող օրենսդրությանը։