Մանհեթենում տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ փլուզված համաշխարհային առևտրային կենտրոնի տեղում կառուցած առաջին երկնաքերի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նոր երկնաքերը՝ 4 World Trade Center-ը, 72 հարկ ունի և 214 հազար քմ տարածք: Երկնաքերի շինարարությունը սկսվել էր դեռ 2008 թվականին: