Ինչպես տեղեկացնում է Թուրքական Haberler-ը, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցող Թուրքիայի արտաքին գործերին նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Հիշեցնենք, որ այս օրերին մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը։