Նյու Յորքի իշխանությունները հրամայել են մարտի 17-ից փակել բոլոր բարերն ու ռեստորանները: Պատճառը նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճն է, տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը` հղում կատարելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետևանքով Նյու Յորքում արդեն 5 մարդ է մահացել: