Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բիլ դե Բլազիոն ընտրվել է Նյու Յորքի 109-րդ քաղաքապետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին հարցումների համաձայն, դեմոկրատ թեկնածուն 40 տոկոսով գերազանցում էր հանրապետական Ջո Լոտային։ Այսպիսով, Դե Բլազիոն այս պաշտոնում կփոխարինի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը։
Նյու Ջերսիի նահանգապետ է ընտրվել հանրապետական Քրիս Քրիստին, ով համարվում է 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական թեկնածուներից մեկը։