տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքի դպրոցում դասագրքերը փոխարինվել են iPad-ներով

Նյու Յորքի դպրոցում դասագրքերը փոխարինվել են iPad-ներով

137
0

ipad-ebook-reader

Նյու Յորքի Արքեպիսկոպոս Ստեփանի անվան դպրոցում աշակերտներն այլևս ստիպված չեն լինի ծանր պայուսակներ պահել, քանի որ գրքերն ու տետրերը փոխարինվել են iPad պլանշետային համակարգիչներով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռնած այլ միջոցներով։

Բոլոր գրքերն արդեն առկա են էլեկտրոնային տեսքով և տեղադրված են դպրոցական կայքում։ Թղթից են միայն կրոնի առարկային վերաբերող դասագրքերը ։

Դպրոցի տնօրենի տեղակալ Ֆրենք Պորտանովն ասել է, որ էլեկտրոնային ուսուցումը թույլ է տալիս ապահովել ավելի որակյալ կրթություն։ «Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի արդյունավետ դասավանդել։ Դրանց միջոցով մենք նաև ատեստավորում ենք աշակերտներին, ինչպես նաև անցկացնում լաբորատոր աշխատանքներ, վարում ենք բլոգներ», — ասել է Պորտանովը։

Օրինակ, աշակերտներն էլեկտրոնային գրքերում հնարավորություն ունեն դտել տեսանյութեր, որոնք վերաբերում են այս կամ այն պատմական իրադարձությանը, իսկ բնագիտական առարկաների դեպքում՝ դիտել փորձեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here