Նյու Յորքի 58-ամյա բնակիչ Միշել Պյերը վիրավորվել է զուգարանակոնքի պայթյունից։ Այս մասին հաղորդում է The Daily News-ը։
Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Իր բնակարանում որոշ ժամանակով անջատել են ջրամատակարարումը, սակայն երբ այն վերականգնվել է, ջրի ճնշումը շատ մեծ է եղել, և այն պահին, երբ Պյերը փորձել է ստուգել ջրի հոսքը՝ զուգարանակոնքը պայթել է։ Պյերն ուշագնաց ընկել է, իսկ երբ ուշքի է եկել, մարմնի վրա հայտնաբերել է բազմաթիվ կտրվածքներ։ Բժիշկները երեսուն կար են դրել նրա ոտքերի և ձեռքերի վրա։
Կատարվածից հետո Պյերը վախենում է քաշել զուգարանակոնքի ջուրը և դա անում է երկար թելի միջոցով՝ միջանցքից։ Միշել Պյերի փաստաբանը պատրաստվում է հայց ենրկայացնել ջրամատակարար ընկերության դեմ։