«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նեղսրտում է այն փաստից, որ 2019 թվականին «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակների» քանակով առաջ է անցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուիից:
«Ես կցանկանայի օգնել Կրիշտիանուին նվաճել վեցերորդ «Ոսկե գնդակը»:
Այն գաղափարը, որ ինչ-որ մեկը ավելի շատ «Ոսկե գնդակ» է նվաճել, ավելի քան նյարդայնացնում է: Ես մտածում եմ, թե ինչպես օգնել նրան: Սա է իմ նպատակը և թիմի նպատակը»,- մեջբերում է մասնագետին Goal-ը։
Աղբյուրը՝ armsport.am