Ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվել է Ուկրաինայում Եվրոասոցացման կողմնակիցների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը լուսաբանող տեսանյութ: Ցուցադրված տեսանյութի մեջ ամբողջովին բացասական կողմերով են ներկայացվում տեղի ունեցող իրադարձությունները, նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ճնշումներ գործադրել Կիևի վրա, ինչին զուգահեռ շարունակվում են Արևմուտքի կողմից հովանավորվող բողոքի ակցիաները: Իրականացվող գործողությունները ներկայացվում են որպես նարնջագույն հեղափոխությունների ժամանակ կիրառվող տեխնոլոգիաներ:
Այսպիսով, ռուսական լրատվամիջոցները ամբողջովին անցել մեդիամանիպուլյացիաների: Նախկին խորհրդային տարածքում իշխանական լրատվամիջոցների կողմից պատրաստվող նմանատիպ տեսանյութերի հաճախ կարելի է հանդիպել: Ավելի քան մեկ տարի առաջ էլ հայկակական լրատվամիջոցներից մեկով նմանատիպ տեսանյութ էր թողարկվել Մաշտոցի պուրակի իրադարձությունների վերաբերյալ, որտեղ տեղի ունեցածը համեմատության մեջ էր դրվում Սերբական «Օտպոր» շարժման հետ, իսկ վերջինս ներկայացվում էր բացառապես արևմտյան մութ ուժերի կողմից հովանավորվող:
Սա միակ դեպքը չէ, այսպես են վարվում գրեթե բոլոր լրատվամիջոցները, հատկապես`հեռուստաընկերությունները, հետևաբար քաղաքացիները պետք է ունենան բավարար խելամտություն, ստացվող մանիպուլյատիվ տեղեկատվությունը մաքրելու հմտություն, որպեսզի չընկնեն իշխանական մանիպուլյացիաների ծուղակը:
Մեդիամանիպուլյացիայի հայկական և ռուսական տարբերակները ստորև.
http://youtu.be/wBpNMJ0QYJI