տուն Քաղաքական Հայաստան Նմանատիպ որոշում նախկինում Երևանի համար չի եղել. Պապիկյան

Նմանատիպ որոշում նախկինում Երևանի համար չի եղել. Պապիկյան

226
0

Կառավարության նիստում քննարկվող հարցերից մեկը Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովման խնդիրն էր`ԲԳՎ-ների տրամադրման միջոցով:

Մասնավորապես նախատեսվում է երկու միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար դրամն ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Դավիթաշեն շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

Զեկույցով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և նշեց, որ այս որոշմամբ 185 ընտանիքներ կկարողանան օգտվել այս ծրագրից:

Պապիկյանը նշեց, որ հարկ է համարում, որ արտակարգ դրության պայմաններում ԲԳՎ-ների ժամկետները երկարացվեն:

Վարչապետը նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե ընտանիքներից յուրաքանչյուրին որքան գումար է հատկացվելու:

Վարջինս ասաց, որ դրանք տարբեր են`կախված ընտանիքների անդամների թվից, նրանց տան մակերեսից, բայց հավաստիացրեց, որ գումարը կհերիքի, որպեսզի մարդիկ կարողանան բնակարան ձեռք բերել:

Պապիկյանն ասաց, որ սա Երևան քաղաքի բնակապահովման խնդիրն է: Կա ևս երկու վարչական շրջան, որ բաց է մնացել:

Պապիկյանն ասաց, որ այս որոշումներն աննախադեպ են, և նմանատիպ որոշում Երևան քաղաքի համար երբեք չի եղել:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Հայկ Մագոյան