Կենսաբժշկական հետազոտությունների իսպանական կենտրոնի մասնագետները, ովքեր զբաղվում են մարդու ճարպակալության խնդիրներով, ավարտել են օլեյլեթանոմիդների ուսումնասիրությունը: Սրանք բնական նյութեր են, որոնք արտադրվում են մարդու օրգանիզմում` բարակ աղիքում մարսողության ընթացքում:
Այդ նյութն ունակ է սպիտակ, «անպետք» ճարպերը վերածել «լավ» ճարպերի (գորշ ճարպեր): Այս բացահայտումը թույլ կտա, որպեսզի մարդն ընդունի այնքան սնունդ, որքան ցանկանում է, բայց միևնույն ժամանակ չգիրանալ: