տուն Քաղաքական Հայաստան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

244
0

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց: Կրեմլի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ տրամադրվող օգնության համար:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Համաձայնեցվել է առաջիկա շփումների գրաֆիկը: