տուն Հասարակություն Իրավական Նիկոլ Փաշինյանի քեռու տղային դատարանը մեղավոր է ճանաչել

Նիկոլ Փաշինյանի քեռու տղային դատարանը մեղավոր է ճանաչել

303
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու տուգանել 200 հազար դրամով: Այս մասին գրում է Panorama.am-ը:

«Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու Մամիկոն Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանքները` դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը բավարար կլինի նրա ուղղման ու վերադաստիարակման համար»,- ասվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Զ. Զաքինյանի որոշման մեջ։

Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here