տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

196
0

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ:

Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 18-20-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: