տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

118
0

987829323

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որի վերաբերյալ գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Այսօր այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:

Այս գործով կալանավորված անձանցից չհաջողվեց հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:

Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը:

Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:

Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, եւ ի հեճուկս խնդրանքների՝ մինչեւ օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչեւ օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here