Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բավրայում մաքսանենգության բացահայտման դեպքին, որը տեղի է ունեցել այս գիշեր. «Իմ ռեակցիան նորից նույնն է՝ զարմանում եմ այդ մարդկանց ու նրանց տրամաբանության վրա, տպավորություն է, թե այդ մարդիկ ՀՀ-ում հետուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ուրիշ բան, չարաչար սխալվում են, և ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի»: