Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
2013-ի իմ շնորհած գնահատականները
1- Նիկոլ Փաշինյան՝ ԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում ակտիվ գործունեության,բոլոր քննարկումներին գործոն մասնակցության եւ քաղաքացիական շարժմանը մասնակցության համար:
2 – ՀրանտԲագրատյան՝ ԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում ակտիվ գործունեության,հատկապես տնտեսական հարցերի քննարկումներին գործոն մասնակցության, պետական տնտեսական գործունեության սխալները, ձախողումները եւ մեքենայությունները հանրամատչելի լեզվուվ ԱԺ ամբիոնից եւ ԶԼՄ-ներով հանրությանը լուսաբանելու եւ իրազեկելու համար: Մասնավորապես առաջինը նա լայն հանրությանը բացատրեց <Սահմանի վրա գազի 189 դոլար արժեքի> անհեթեթությունը:
3 – Արամ Մանուկյան՝ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում մասամբ ակտիվ գործունեության,ինչպես նաեւ հասարակայնության հետ շփումների պահպանման համար:
4 – Լեւոն Զուրաբյան՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ
ԲՀԿ-ի հետ մերձենալու փորձերի,եւ դժվարությամբ ձեռք բերված ժաղովրդի աջակցությունը թերագնահատելու եւ մասամբ կորցնելու համար:Մասնավորապես Գեւրգ Կոստանյանին <աշխատելու շանս տալու համար>: Արդյոք Լ. Զուրաբյանին հայտնի չէր Կոստանյանի, որպես ՀՀ կողմից ՄԻԵԴ-ին պատասխանող, անհիմն մերժվել են բոլոր դիմումնատուների անհերքելի բողոքները: Մասնավորապես իմ իսկ հարցով, 2008 թվի մարտին <Նուբարաշենում> դաժան, անմարդկային խոշտանգումների ենթարկվելու հանգամանքը:
5- Ստեփան Դեմիրճյան՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում պասիվ գործունեության, կամ գուցե ընդհանրապես անգործության եւ Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դրքորոշման համար:
6 – Գագիկ Ջահանգիրյան՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում պասիվ գործունեության, եւ Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դրքորոշման համար:Ինչպես նաեւ ներկա դատախազության արժեքային համակարգից չսահմանազատվելու համար:
7 – ԼյուդմիլաՍարգսյան՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ
ԱԺ-ում պասիվգործունեության, եւ Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դրքորոշման համար: