The Pussycat Dolls խմբի երգչուհի Նիկոլ Շերզինգերը, հնարավոր է, ելույթ ունենա Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է NME-ը:
Հաղորդվում է, որ Նիկոլը հանդիպում է ունեցել ՀԱՀ-ի նախկին նախագահի դստեր հետ լոնդոնյան Mandarin Hotel հյուրանոցում՝ իր հնարավոր ելույթը քննարկելու համար:
Նշվում է, որ կամ երգչուհին ելույթով հանդես կգա, կամ պատվավոր հյուրերի շարքում կընդգրկվի: